Open news feed Close news feed
A A
Video

Լյուդմիլա Սարգսյանի խորհուրդը՝ կանանց (video)

Հիմնադիր խորհրդարանի սպասելիք քայլերն իշխանությունները կարող էին կանխել՝ հանդիպելով և բացատրական աշխատանքներ տանելով, քանի որ այդ կառույցն իշխանության համար ոչ մի վտանգ չի ներկայացնում։ Համոզված է ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը. «Նրանց ձերբակալելու իրավական որևէ հիմք չկար: Մարդկանց բնակարաններում և աշխատավայրում տեղի ունեցած խուզարկությունների արդյունքում կասկածելի ոչինչ չի հայտնաբերվել, հետևաբար իշխանություններին կոչ եմ անում ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին և նրա համախոհներին, նաև՝ Շանթ Հարությունյանին: Ժիրայր Սեֆիլյանը հերոս ազատամարտիկ է և շատ լավ գիտի Հայրենիքի արժեքը, Ցեղասպանության գինը»,- ասաց նա: Լյուդմիլա Սարգսյանի կարծիքով՝ Ժիրայր Սեֆիլյանը յուրօրինակ քայլերով փորձում է լուծումներ գտնել երկրում տիրող իրավիճակից դուրս գալու համար։