Open news feed Close news feed
A A
Video

Գ. Սահակյանը Լ. Զուրաբյանին լսելով՝ հիշեց Շպիոն Օնոյի պատմությունը (video)

ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր ԱԺ-ում, խոսելով Գազի ժամանակավոր հանձնաժողովի հաշվետվությունից, հայտարարեց, որ այն հանցագործությունների մասին հաղորդում է. «Պարզվում է՝ տարիներ շարունակ քրեորեն հետապնդելի արարքներ են տեղի ունեցել, եւ դրանք պետք է քննվեն քննչական խմբի կողմից: Այդքանից հետո պետությունը որտեղ է, որ ասի՝ հոպ, մի րոպե, ինչ եք անում: Մենք պետք է ժամանակին հասկանանք, թե ուր ենք գնում»: ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն իր ելույթում նշեց, որ կարեւորում է մասնագիտական ասպեկտի վերհանումը. «Հանձնաժողովը ծավալուն աշխատանք է կատարել ու դատողություններս կառուցելու եմ հանձնաժողովի ձեռք բերած փաստերի հիան վրա»: