«Լավ լուր չկա, վատ լուր՝ ինչքան ուզես» (video)
Support A1+!ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում Գազի ժամանակավոր հանձնաժողովի հաշվետվության քննարկմանը իր ելույթում խիստ քննադատության ենթարկեց փաստաթուղթը: Ըստ նրա՝ այդ զեկույցի մեջ սպառողների համար ոչ մի լավ լուր չկա, իսկ վատ լուր՝ ինչքան ուզես. «Հայ սպառողները քսան մլն դրամ վճարում են կորած գազի համար, իսկ դա բացատրվում է տեխնիկական խնդիրներով: Կորուստները ակնհայտորեն մեծ են ու ոչ մի ներդրում չեն արվել՝ դրանք կրճատելու համար: Նշանակում է՝ դա ինչ-որ մարդկանց համար ձեռնտու է ու կոնկրետ մարդկանց գրպանն է գնում: Կալորիականության խնդիր կա՝ ի՞նչ կալորիա ունի մեր տուն մտնող գազը, չկա նման ոչ մի հաշվարկ: Արդյունքում մարդիկ պետք է հավատան իրենց տեսածին՝ մի թեյնիկ ջուր եռացնելը հիմա ավելի երկար է տեւում, քան առաջ: Դա նաեւ հաստատվել է հանձնաժողովի ուսումնասիրությունների արդյունքում»: