A
A
«Ով հաղթում է պատերազմի դաշտում, պարտվում է դիվանագիտության մեջ» (video)
Support A1+!Ցեղասպանությունների կանխարգելման հայկական կենտրոնը մի շարք երկրների հասարակական կառույցներին փաստաթուղթ է ուղարկել, որով ևս մեկ անգամ տեղեկացրել է Հայոց ցեղասպանության մասին և շեշտել ցեղասպան երկիր Թուրքիայի ժխտողականության խնդրի մասին։ «Արձագանքներ ունենք Գերմանիայից ու ևս մի քանի երկրներից: Այդ երկրների իշխանություններին չենք դիմել, քանի որ նրանք քաղաքական դրդապատճառներից ելնելով չեն կարող սթափ մոտենալ խնդրին»,-շեշտել է աստվածաբան Վարդան Խաչատրյանը: Այն, որ ոմանք կարծում են, թե Օսմանյան կայսրության ժամանակ տեղի ունեցած ոճրի համար այժմյան Թուրքիան պատասխանատու չէ, նա աբսուրդ է որակում։ «Թուրքիան միանշանակ պատասխանատու է իրականացրած Ցեղասպանության համար և մենք պետք է նրանց առջև դնենք կոնկրետ պահանջներ»,-ընդգծել է աստվածաբանը: