180.000 հայկական հուշարձան ավերվել է (video)
Support A1+!«Առ այսօր հայ ժողովուրդն իր սփյուռքի կառույցներով համատեղ, մեր մշակութային արժեքների վերաբերյալ չունի գոնե մեկ հասարակ ցանկագրություն՝ որտեղ ինչ է կառուցվել, կամ ի՞նչն է ավերվել, եղածներից ի՞նչն է պահպանվել։ Այսպիսի հետազոտությունների արդյունքներ մենք այսօր, ցավոք սրտի, չունենք»,- հայտարարում է հայագետ, նախիջևանագետ Արգամ Այվազյանը։ Վերջինս հավելում է, որ կան միայն առանձին տարածքների վերաբերյալ կատարված ուսումնասիրություններ, բայց նույնիսկ դրանք էլ ամբողջական չեն՝ հայագիտական որևէ կազմակերպություն այդ տվյալներն իր ձեռքի տակ չունի։ «Խիստ մոտավոր տվյալների համաձայն՝ Արևմտյան Հայաստանում մենք ունեցել ենք ավելի քան 180.000-ի հասնող հայկական նյութական ժառանգության հուշարձաններ՝ մինչև 1910-1915 թվականը։ Սակայն վերջին հարյուր տարվա ընթացքում այդ հուշարձանների գրեթե 96-97 %-ը կորստյան է մատնվել»,-ասաց նա։