Open news feed Close news feed
A A
Video

Ամերիկյան փողերով հայ գիտնականների բացահայտումը (video)

Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահը ակադեմիկոսներին եւ թղթակից անդամներին հավաքում է տարեկան ընդհանուր ժողովի. «Ժողովուրդ, եկեք ներս» Ներսում գիտնականներն են՝ անմոռուկներով, ոմանք արդեն քնած, իսկ ամբիոնից փառաբանվում է հայ գիտությունը, ըստ որի սին է այն կարծիքը, թե վաղ հոմո սափիենսը տարածվել է Աֆրիկայից. «Այս հոմո, ուշ հոմո էռեկտուսը ձեւավորվել է Հայաստանում եւ ավելի վաղ տարիք ունի, քան Աֆրիկայում է կամ այն ճանապարհներին, որ ցույց է տալիս, թե ինչպես է Աֆրիկայից տարածվել»,-ասում է Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը։ Այս բացահայտումը հայ գիտնականներն արել են ամերիկյան փողերով։ Ակադեմիկոս Լենսեր Աղալովյանը Ռուսաստանում գնահատված գիտնական է։ Հույս ունի, որ ռուսաստանցի մեր հարուստները կօգնեն, որ մեր գիտությունը փող ունենա եւ ոչ միայն գիտությունը. «Մենք ունենք հարուստներ ոչ միայն Ռուսաստանում այլ նաեւ Ամերիկայում, որ գան էստեղ աշխատատեղեր ստեղծեն։ Իսկ ինչո՞վ պետք է զբաղվեն մեր իշխանությունները։ Ըստ Աղալովյանի, հենց նրանք են հիմնական մեղավորները։ Բայց նրանցից ազատվելը գիտնականի համար դժվար է. «Դա էլի ժողովուրդը պետք է անի, էդ մեղավորների մեծ մասը նաեւ նստած են խորհրդարանում»։