Open news feed Close news feed
A A
Video

ՃՈ-ին` ծառայություն արեք եւ ոչ թե տուգանքի վրա նստեք եւ տուգանելով բյուջեն լցրեք (video)

www.a1plus.am«Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանություն ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանի համար անհասկանալի է, թե ինչ կառույց է ճանապարհային ոստիկանությունը։ Հաշվի առնելով այն փաստը, որ նա որեւէ քայլ չի ձեռնարկում տաքսու վարորդների համար, երբ երկրորդ շարքում կայանելու դեպքում տուգանվում են 5000 դրամով։ «Մենք չենք ասում ճանապարհային ոստիկանություն, մենք ասում ենք ճանապարհային ոստիկանության ծառայություն, եկեք ծառայություն արեք, եւ ոչ թե տուգանքի վրա նստեք եւ տուգանելով բյուջեն լցրեք։ Խնդիրը դրված է ճանապարհային ոստիկանության բյուջեն լցնելու համար։ Խնդրում ենք, որ ճանապարհային ոստիկանությունն զբաղվի այդ հարցով եւ լուծում տա»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Էդուարդ Հովհաննիսյանը։