A
A
Օրենսդրական փաթեթը շարժում է գույքը (video)
Support A1+!Համաշխարհային բանկը ՀՀ գերատեսչությունների հետ համատեղ մշակել է «Ապահովված գործարքների համակարգի ներդրումը ՀՀ-ում» հայեցակարգը: Արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանի խոսքերով` այն հնարավորություն կտա հասարակությանն ու հատկապես գործարարներին շրջանառության մեջ գտնվող իրենց գույքը, իսկ գյուղատնտեսության պարագայում` կենդանիները, ապագայում ստացվելիք բերքը գրավի եւ ապահովված իրավունքի առարկա դարձնել. «Այս օրենսդրական փաթեթն իրականում շարժում է մեր երկրում գոյություն ունեցող ողջ գույքը եւ հնարավորություն է տալիս այդ գույքերի գրավադրման կամ այլ իրավունքներով ծանրաբեռնվելու միջոցով ներգրավել լրացուցիչ ֆինանսական միջոցներ եւ զարգացնել այն»: