Open news feed Close news feed
A A
Video

2020-ին էլեկտրաէներգիայի պակաս կզգանք. ՀԲ-ն օգնում է (video)

2020թ. ՀՀ-ն կունենա էլեկտրաէներգիայի պաշարի պակասուրդ, որը պայմանավորված կլինի նաեւ Մեծամորի ատոմակայանի գործունեության կասեցմամբ: Սա ՀԲ եզրակացությունն է: Էներգետիկ պաշարը համալրելու համար բանկը ՀՀ Կառավարությանն առաջարկել է կառուցել գազով աշխատող շուրջ 500 մգՎտ հզորության ջերմաէլեկտրակայան: Այդ նպատակով ՀԲ գործադիր տնօրենների խորհուրդը որոշում է կայացրել ՀՀ-ին տրամադրել 52 մլն դոլար վարկ, որը կծախսվի նաեւ Աշնակի եւ Երեւանի ՋԷԿ-երի նորոգման համար։ «Հիմնանորոգելով Աշնակի ՋԷԿ-ը` կկարողանանք ապահովել 120 հազար սպառողի եւ ձեռնարկության անխափան էլեկտրամատակարարումը: Իսկ Երեւանի ՋԷԿ-ը հիմնանորոգումից հետո անխափան կսպասարկի 1մլն սպառողի ու ձեռնարկության»,- այսօր ասաց ՀԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Լորա Բեյլին: