A
A
Ոչ ոք որմնադիր չի ուզում դառնա. ջիպ են ուզում ու առանձնացված բնակարան (video)
Support A1+!«Կրթության մասին» օրենքում կառավարության առաջարկած փոփոխությունների քննարկման ժամանակ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն անդրադարձավ 12-ամյա կրթությունը պարտադիր դարձնելուն, որն առաջարկում է կառավարությունը այս նոր նախագծով. «Ի՞նչ ենք շահում: Մեր երեխաների մոտ 60 տոկոսը 9-րդ դասարանից հետո առավոտը վեր են կենում, կանգնում են իրենց բակում, հետո մի ուրիշ բակում եւ այդպես շարունակ: Դպրոցի գործոնը մենակ գիտելիքը չէ, դաստիարակությունն է: Երեխաների համար ուրիշ միջավայր չկա, նրանք պիտի մնան դպրոցում, շփվեն ուսուցիչների հետ, հասակակիցների հետ: Մի տեսակ դպրոցները դարձրել եք բուհի առաջին պլանի վրա, որ դպրոցը մատակարարում է բուհին: Այդպես չէ: Դպրոցի միակ գործոնը ապագա քաղաքացի պատրաստելն է»: