Open news feed Close news feed
A A
Video

«Լավ է չասացիք՝ «Երեւան սիթի»՝ ամենաէժան գները տարածաշրջանում՝ գումարած երկու լավաշ» (video)

ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ԱԺ-ում այսօր ելույթ ունենալով ՏՄՊՊՀ 2015թ. գործունեության մասին, խոսեց երեկ շաքարավազի գների վերաբերյալ իր բերած փաստարկներից ու հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի անհամաձայնությունից, թե գներն անհամեմատ ավելի ցածր են: «Լավ է չասացիք՝ «Երեւան սիթի»՝ ամենաէժան գները տարածաշրջանում՝ գումարած երկու լավաշ»,- նկատեց պարոն Փաշինյանը: Այնուհետեւ, պարոն Փաշինյանը ներկայացրեց փաստեր, թե ինչպես էր Արտակ Շաբոյանը փորձում հանրությանը մոլորության մեջ գցել. «Բոլորին է հայտնի, որ շաքարավազի մոնոպոլիան պատկանում է ՀՀԿ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին, որը, պարոն Շաբոյան, ձեր ասած 369 դրամով ոչ միայն իր խանութում է վաճառում, այլեւ տալիս է մանր ու միջին խանութներին: Այս խանութները ստիպված հինգ-տասը տոկոս էլ վրադիր պետք է սահմանեն, որ կարողանան շահույթ ունենալ ու արդյունքում մինիմում սահմանելով 390 դրամ շաքարավազի կգ-ն: Սակայն այս խանութները ունեն մրցակից՝ ի դեմս «Երեւան սիթի»-ի, որն ավելի էժան է վաճառում: Ի՞նչ է սա, եթե ոչ գերիշխող դիրքի չարաշահում: Հակամրցակցությունն էլ ո՞նց է լինում, պոզով-պոչո՞վ է լինում»: