A
A
Մշակույթի նախարարությունն աջակցել է՝ առանց իմանալու, թե ինչին (video)
Support A1+!Փնթի, անիմաստ աշխատություն. այսպես է պատմաբան Գևորգ Յազեչյանը բնորոշում վերջերս վաճառքի հանված «Նեմեսիս գործողությունը. Սողոմոն Թեհլերյան» գիրքը։ Որպես գրքի հեղինակներ նշված են Պաոլո Կոսսի և Ժան Վարուժան անունները։ Պատմաբանը գրքում բազմաթիվ թերություններ ու վրիպակներ է հայտնաբերել։ Սկսած վերնագրից, ասում է՝ անտաշ և անտակտ վերնագիր է։ Բացի այդ, Սողոմոնի ազգանունը ոչ թե Թեհլերյան, այլ Թեհլիրյան է և գրքի հենց շապիկին սխալ է գրված։ Նշված է նաև, որ Ստեփան Զատիկյանը 1921 թվին սպանել է Ջեմալ փաշային. «Այդպիսի բան չի եղել, նա մասնակցել է ընդհանուր գործողությանը»,-շեշտում է նա։