Open news feed Close news feed
A A
Video

Ովքե՞ր են մեր վետերանները՝ Մանվել Գրիգորյանն ու Սեյրան Սարոյա՞նը. ով սահման կգնա (video)

Նրանք, ովքեր պանիկայի մեջ են, թե երիտասարդ զինվորը չի կարողանում պահպանել սահմանը՝ անշնորհակալ են. այսօր հայտարարեց ԳՄ պատգամավոր Ազատ Արշակյանը. «Մենք պետք է փառք տանք մեր բանակին, որ ունենք անկախ Հայաստան»։ Պարոն Արշակյանի կարծիքով՝ վետերաններին ուղարկել բանակ՝ նշանակում է անվստահություն երիտասարդների նկատմամբ: Նա համոզված է՝ տարեցները միայն կխանգարեն երիտասարդներին. «Ես էլ եմ նրանցից մեկը ու համոզված եմ՝ ես այսօր երիտասարդի նման էս եղանակային պայմաններում չեմ կարող գործել»: Ազատ Արշակյանը առաջարկում է վետերաններին ուղղակի հարգել, նրանց հրավիրել հանդիսությունների, պարգեւատրել, բայց ոչ ավելին: