Open news feed Close news feed
A A
Video

«Записки Марии Волконской» մոնո օպերան՝ առաջին անգամ Հայաստանում (video)

Եզակի մոնո-օպերա՝ առաջին անգամ հայ բեմում։ Մարտի 27-ին Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը տեղի կունենա Մարիա Վոլկոնսկայայի «Записки Марии Волконской» հուշագրության հիման վրա գրված՝ կոմպոզիտոր, մշակույթի վաստակավոր գործիչ Էդուարդ Սադոյանի մոնո-օպերայի բեմականացումը: Ինչո՞ւ հիմա, երբ երկրում հիմնական միջոցառումներն ուղղված են Ցեղասպանության տարելիցին, բեմականացման դիրիժոր, Հայաստանի հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի գեղարվեստական ղեկավար Սեդրակ Երկանյանը կարծում է՝ արվեստագետը գիտի, երբ անդրադառնալ այս կամ այն գործին։ «Ամեն ինչ պետք է լինի ներքուստ, ներսից բխած, ոչ արհեստածին»,-շեշտել է նա։