A
A
Հուշարձանները անմխիթար վիճակում են . Մկրտիչ Մինասյան (video)
Support A1+!Մեր մշակութային արժեքների նկատմամբ հոգածություն է անհրաժեշտ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը: Նրա խոսքերով՝ մշակութային արժեք ներկայացնող հուշարձանների եւ նրանց շրջակայքի պահպանումը պետական մակարդակով բավարար չէ, սակայն մեր քաղաքացիները պետք է գիտակցեն եւ չաղավաղեն մշակութային հուշարձանները: Այսօր պարոն Մինասյանը անդրադարձավ նաեւ հուշարձանների շրջակայքում տեսախցիկների տեղադրման գաղափարին. Նրա խոսքերով՝ այդպիսի փորձեր կան, սակայն մարդը պետք է հասկանա, որ հուշարձանը մարդու ձեռքով ստեղծված է եւ արժեք է ներկայացնում, չպետք է հուշարձանի տարածքում աղբ թափել, գրել հուշարձանի վրա կամ վնասել: