A
A
Էրդողանին փաստաթուղթ են ներկայացնելու (video)
Support A1+!Մարտի 28-ին Փարիզում տեղի է ունենալու Արեւմտահայերի 4-րդ համագումարը։ Համագումարի կազմակերպիչները մտադիր են ընդունել Թուրքիայի կառավարությանն ուղղված պահանջագիր։ Արեւմտահայերի ազգային համագումարի քարտուղար Սեւակ Արծրունին, անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը, թե ինչ է ուզում սփյուռքը, թող ներկայացնի իր փաստաթղթերը, նշեց. «Ճիշտ ժամանակին համարյա մեկ շաբաթ հետո այդ փաստաթուղթը Փարիզում քվեարկվելու է Արեւմտահայոց ազգային համագումարի կողմից»։ Համագումարը նախատեսվում է անցկացնել մարտի 28-29-ը: Առաջին օրը նվիրված է լինելու ելույթներին եւ քննարկումներին, իսկ մյուս օրվա երկրորդ կեսին կկազմակերպվեն քվեարկությունները: