Սամվել Ֆարմանյանը պատասխանեց Նիկոլ Փաշինյանին (video)
Support A1+!ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանն այսօր Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 15-րդ նիստին, արձագանքելով ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ քաղբանտարկյալների վերաբերյալ խոսքերին, հայտարարեց, որ ԵՄ կից կան մասնագիտացված կազմակերպություններ, որոնք տալիս են համապատասխան գնահատականներ. «Պետք է արձանագրենք, որ բարեբախտաբար քաղբանտարկյալների հետ կապված, դա միայն Նիկոլ Փաշինյանի ու էլի մի խումբ քաղաքացիների կարծիքն է: ՀՀ-ն այն ճանապարհին չէ, որ քաղաքական ընդդիմախոսության համար կարող են հայտնվել բանտում: Իհարկե, ցավոք, կան երկրներ, որտեղ դեռ նման բաներ տեղի են ունենում, ՀՀ-ում՝ ոչ»: Նա նաեւ հպարտորեն նշեց, որ Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հայկական հանձնաժողովի կազմում ընդդիմադիր գործիչներն ավելի շատ են ու նրանց կարծիքը որոշիչ է: