Ալ. Արզումանյանը հիշեցրեց մեր զոհերի ու ՌԴ պարտավորվածության մասին (video)
Support A1+!Խոսելով ԼՂ հակամարտության կարգավորման հիմնահարցից՝ ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 15-րդ նիստին հայտարարեց, որ, ցավոք, հակամարտության գոտում տիրող իրավիճակը քիչ հույս է ներշնչում. «Աբդրբեջանը մերժում է Մինսկի խմբի առաջարկները՝ այդպիսով վտանգելով համանախագահների նախորդ վեց տարիների կատարած աշխատանքը»: Նա հիշեցրեց, որ երեկ շփման գծում տեղի ունեցած ադրբեջանական դիվերսիայի հետեւանքով հայկական կողմն ունեցել է երեք զոհ, չորս վիրավոր: Պարոն Արզումանյանը հիշեցրեց նաեւ համանախագահների հայտարարությունը շփման գծում ներխուժումների մասին. «Ադրբեջանական սադրանքներն արտահայտվում են ռազմատենչ հռետորաբանությամբ ու հակահայկական կոչերով: Նրանք սպառնում են հակամարտությունը լուծել ռազմական ճանապարհով»: