Open news feed Close news feed
A A
Video

Գյումրիում Ավետիսյանների տանը առնվազն 28 կրակոց է արձակվել (video)

Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո Ավետիսյանների տանը հայտնաբերվել է 28 պարկուճ։ «Կարող ենք եզրահանգել, որ առնվազն 28 կրակոց է արձակվել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Ավետիսյանների իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Երվանդ Վարոսյանը։ Իսկ ողբերգական սպանության գործով նշանակված փորձաքննությունների արդյունքում պարզվել է, որ կրակոցներն արձակված են այն զենքից, որն ամրակցված է եղել Վալերի Պերմյակովին. ավելացրեց Ավետիսյանների իրավահաջորդի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը։