Open news feed Close news feed
A A
Video

Այսօր արևի խավարում էր (video)

Ուժեղ ամպամածության պատճառով այսօր հնարավոր չեղավ նկատել արեւի խավարումը. Այսօր փաստեց Բյուրականի աստղադիտարանի ավագ գիտաշխատող, Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ Արեգ Միքայելյանը: Արևի խավարումը շատ մարդկանց մոտ մանավանդ նախկինում առաջացրել է խուճապ, և հատկապես հին ժամանակներում դա օգտագործվել է քրմերի կողմից՝ մարդկանց վախի, սարսափի մթնոլորտում պահելու համար: Արևի առաջին խավարումը տեղի է ունեցել դեռևս մ.թ.ա. 585 թ-ի մայիսի 28-ին, երբ ճակատամարտ էր տեղի ունենում լիդիացիների և մարերի միջև, որը ընդհատվել է հենց արևի խավարման հետևանքով, ինչից հետո էլ այդ ժողովուրդների միջև պատերազմը առհասարակ դադարել է: