Open news feed Close news feed
A A
Video

Ազատամարտիկները շարունակում են հանձնել մեդալները (video)

Բերձորյան դեպքերից հետո այսօր իրենց պետական պարգեւները հանձնեցին ազատամարտիկներ Աղավնի Սահակյանը եւ Վարուժան Ավետիսյանը։ Թվով 12 մեդալները ի նշան բողոքի նրանք կհանձնեն Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանին «Արժանի չեմ համարում այսօրվա ղեկավարներին հանդես գալու պետության, ժողովրդի անունից։ Ես համարում եմ, որ այդ պարգեւները պետք է մնան պետության մոտ, որը իմ համոզմամբ ներկայացնում է լեգենդար հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը»,- հրավիրված ասուլիսում նշեց Հիմնադիր խորհրդարանի մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանը։