Open news feed Close news feed
A A
Video

Իրանը դատապարտել է Հայոց ցեղասպանությունը. դիվանագիտական նրբություն (video)

Իրանի իսլամական հանրապետությունը եւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը հանդես են եկել Հայոց ցեղասպանությունը դատապարտող համատեղ հայտարարությամբ։ Այս հայտարարությունն ունի եւ կրոնական եւ քաղաքական նշանակություն, պարզաբանում է իրանագետ Կարեն Մկրտչյանը. «Այս հայտարարությունը դիվանագիտական նրբություն ունի։ Իրանի իսլամական հանրապետությունը կաթողիկոսության միջոցով արտահայտել է իր վերաբերմունքը Հայոց ցեղասպանության նկատմամբ։ Եթե նա դա աներ մեր պետության միջոցով, ապա դրան քաղաքական երանգ կտային»։ Իրանագետի տեղեկություններով՝ իսլամական հանրության կողմից այս հայտարարության վերաբերյալ դեռ բացասական արձագանքներ չկան։