A
A
Գալուստ Սահակյանը խոստովանահայրը կլինի (video)
Support A1+!ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ, Սերժ Սարգսյանի նման, դեռեւս չի պատկերացնում, թե խորհրդարանական կառավարման համակարգն ինչպես է կարգավորելու մեր անվտանգությունը՝ ով է պատերազմ հայտարարողը։ Առայժմ դժվար է պատկերացնել նաեւ, թե ընդդիմադիր որ ուժը պետք է վերահսկողական գործառույթներ ձեռք բերի «Մեզ մոտ վերջին տարիներին ոչ թե ընդդիմություն է, այլ ընդդիմություններ են։ Ո՞վ պիտի լիազորություն ունենա, ինչպիսի լիազորությունները պիտի ունենան, նրանց հսկողությունն ինչպես պիտի կատարվի»,-ասում է նա։։ Ազգային Ժողովի նախագահը դժվարանում է ասել, թե երբ է լինելու սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն. «Դա կարելի է անել եւ 15 թվականի վերջերին եւ16 թվականի սկզբներին գարնանը»։