Open news feed Close news feed
A A
Video

Վոլոդյա Ավետիսյանին օգնելու համար՝ 500 դրամ (video)

Պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի ընտանիքին օգնելու համար ազատամարտիկները կոչ են անում օգնել նրա ընտանիքին, որպեսզի նրանք չհայտնվեն փողոցում: Օրինական ուժի մեջ է մտել Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ կայացրած դատավճիռը, ըստ որի՝ նա ոչ միայն դատապարտվել է 6 տարվա ազատազրկման, այլ նաեւ պետք է պետբյուջեի օգտին վճարի 2000 դոլար: «Հետաքրքիրն այն է, որ 2000 ԱՄՆ դոլարի տույժ է դրված: Տուժողն էլ այդ գումարը չի ուզում եւ պետբյուջե է մուծվելու այդ գումարը, ճնշումները շարունակվում են»,- այս մասին հայտնեց «Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» նախաձեռնող խմբի անդամ Գագիկ Սարուխանյանը: