«Ոչինչ չի փոխվել» (video)
Support A1+!Օրեր առաջ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսը իր հրապարակած՝ «ԵԽ հանձնակատարի զեկույցը Հայաստանում մարդու իրավունքների վերաբերյալ. դիտարկումներ և գնահատականներ» զեկույցում ամփոփել է նախորդ տարվա հոկտեմբերին Հայաստան կատարած այցը: Նա հիմնականում անդրադարձ է կատարել Հայաստանի դատական համակարգին: ԵԽ հանձնակատարն անդրադարձել է դատարանների անկախության, խոշտանգումների, նախաքննության ընթացքում ու ՔԿՀ-ներում մարդկանց հանդեպ վատ վերաբերմունքի հետ կապված խնդիրներին։ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ նախագահ Արման Դանիելյանը նշում է, որ ներկայացվել են այն կարեւորագույն խնդիրները, որոնք կան Հայաստանում: «Ճշգրիտ վերլուծել էր իրավիճակը: Այսպիսի զեկույցներ հաճախակի լինում են: Հույս ունեմ, որ փոփոխություններ կլինեն»,- ասաց Արման Դանիելյանը: