Open news feed Close news feed
A A
Video

ՀՀ-ում սպառման ծավալները չեն ավելացել, ինչպես պնդում էր Ա. Ադիբեկյանը (video)

Հայաստանում սպառման ծավալները չեն ավելացել ու չեն էլ կարող ավելանալ։ Այսօր հայտարարեց Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը՝ հակադրվելով օրեր առաջ Ահարոն Ադիբեկյանի հայտարարությանը՝ թե սպառման ծավալները Հայաստանում ավելացել են. «Դա իրեն մենակ թվում է, երանի չէ՞ր էդպես լիներ։ Էդպիսի վիճակագրություն ոչ ես կարող եմ ունենալ, ոչ Ահարոն Ադիբեկյանը։ Դրա համար կա վիճակագրական ծառայություն, ու էդ տվյալներով չի աճել սպառման ծավալները»։ Ահարոն Ադիբեկյանը հավանաբար այլ բան է նկատի ունեցել, բացատրում է «Հայրենական ապրանք արտադրողների միության» նախագահ Վազգեն Սաֆարյանը.«Նա երևի ելակետ է ընդունում մեր տնեսության ակտիվության աճը, առեւտրի աճը, ծառայությունների մատուցման աճը, եթե այդպես դիտարկենք, իսկապես աճ կա»։