Open news feed Close news feed
A A
Video

Եթե օրենքները չեն կիրառվելու, ինչ կարևոր է Սահմանադրությունը (video)

Բնապահպան, Հանրային խորհրդի անդամ Կարինե Դանիելյանը Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի առնչությամբ այսօր շեշտել է, որ կարևորն այն է, թե որքանով է գործում սահմանադրությունը, այնտեղի օրենքները կարող են շատ լավը լինել, բայց չկիրառվել։ «Նոր սահմանադրությամբ նախատեսվում է, որ պետք է ապահովվի մասնավորի սեփականությունը։ Այս կետն ինձ անհանգստացնում է»,-շեշտել է տիկին Դանիելյանը։ Իրեն անհանգստացնում է նաև խորհրդարանի կրթական ցենզը. «Երբ լսում եմ, թե ինչպես են խոսում, ասում են «արա», քֆուր են տալիս, ես ամաչում եմ, որ մեր երկիրը նման խորհրդարան ունի»,-նշել է նա։ Հարցին, թե այդ դեպքում նման կրթական ցենզ ունեցող պատգամավորները ինչպե՞ս պետք է նոր սահմանադրության համաձայն նախագահ առաջադրեն, տիկին Դանիելյանն ասել է, որ հենց այդ ուղղությամբ են մտածում։ Նրա կարծիքով՝ մարդկանցից է կախված. եթե 5000 դրամ են վերցնում ու աչքերը փակ ընտրություն կատարում, ուրեմն կունենանք այն, ինչ հիմա ունենք։ Երկրի նախագահն իրենց հետ հանդիպմանը նշել է, թե պետք է ժողովրդի կրթական մակարդակը բարձրանա, որպեսզի նրանք ընտրեն այն մարդուն, ով բարձր կրթական ցենզ ունի։