Open news feed Close news feed
A A
Video

Նոր զինանշանում առյուծի բերանը կբացվի (video)

ՀՀ պետական զինանշանը չի համապատասխանում գերբագիտության օրենքներին։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ պետական խորհրդանիշների՝ մասնավորապես գերբի վրա փոփոխություններ անելու նպատակով ՀՀ մշակույթի նախարարության հրամանագրով ստեղծված մասնագիտական հանձնաժողովի անդամ, մշակութաբան Գագիկ Մինասյանը։ «Գերբը ազգի անձնագիրն է, իսկ մեր գերբը մի շարք թերություններ ունի, որոնք տարիների ընթացքում են առաջացել, մասնավորապես փակ է առյուծի բերանը, մինչդեռ պետք է բաց լինի, քանի որ դա խորհրդանշում է ազգի քաջությունը, գերբի վրա նկարած սուրը կոտրված է և գտնվում է շղթաների մեջ, իսկ ներքևի ժապավենի վրա կարգախոսը չկա»։