A
A
600.000 դոլարի չափով անտոկոս վարկ` կարտոֆիլի արտահանումը խթանելու համար (video)
Support A1+!Կարտոֆիլագործության զարգացմանը նպաստելու համար «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ն դիմել էր կառավարությանը՝ ֆինանսավորում ստանալու։ Պահանջը բավարարվել է, առաջիկա օրերին միավորումը Գյուղնախարարության հետ պայմանագիր կստորագրի։ Կարտոֆիլի արտահանումը խթանելու համար միավորմանը հատկացվել է 600.000 դոլարի չափով անտոկոս վարկ: «Փորձելու ենք ծրագիրը շարունակական իրականացնել»,-շեշտել «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը: Նա ևս մեկ անգամ շեշտել է, որ ներկայում գյուղացին բանկերի հետ խնդիրներ ունի և այս անտոկոս վարկն իրենք սերմացուի տեսքով տալու են նրանց: Հաջող գործընկերներին գործուղելու են Նիդերլանդներ՝ վերապատրաստման: