Open news feed Close news feed
A A
Video

Ռեժիմից ազատվելու գործողությունները սկսվում են ապրիլի 24-ից. ՀԽ (video)

Այս տարի պետք է ռեժիմից ազատվենք, եւ գործողությունները սկսվում են ապրիլի քսանչորսից. Այսօր հայտարարեց Հիմնադիր խորհրդարանի նախագահ Գարեգին Չուգասզյանը: Նրա խոսքերով՝ դա ժողովրդի սահմանադրական իրավունքն է, եւ անհնազանդության գործողություններ են սկսում. «Շատ գործիքներ կան, սակայն մարտավարական նպատակներով չենք ասում, թե ինչ գործիքներով ենք սկսելու»: Պարոն Չուգասզյանը նաեւ նշեց, որ եթե սկսվեն բռնություններ, ժողովուրդը ապստամբելու իրավունք ունի, ինչը տեղի ունեցավ մարտի մեկին. «Մենք ցնցումների չենք գնում: Ապրիլի քսանչորսին տեղի ունեցող ոգեկոչման արարողությանը մասնակցելու ենք եւ ավելացնելու ենք նաեւ պայքարի ոգեկոչումը: Պայքար արդարության եւ պահանջատիրության համար»,- ասաց նա: