Open news feed Close news feed
A A
Video

«Ժառանգությունը» ռեսուրս չունի ընտրություններին մասնակցելու (video)

Մարտի 15-ին նախանշված է տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի թվով 33 համայնքներում: Ինչո՞ւ «Ժառանգություն» կուսակցությունից որևէ թեկնածու առաջադրված չէ։ «Ժառանգության» ներկայացուցիչ, Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը զայրացած է. «Ռեսուրս չունենք տեղերում գրասենյակ վարձելու, մարդկանց աշխատավարձ տալու համար։ Թող պետությունը նորմալ ֆինանսավորում տա»։ Անգամ Արմավիրի մարզում, որտեղ նախագահական ընտրությունների արդյունքում «Ժառանգության» առաջնորդն էր հաղթել, նույնպես առաջադրված թեկնածու չկա։