Open news feed Close news feed
A A
Video

«Ցեղասպանության տարելիցի միջոցառումների հանձնաժողովը մոռացել է իր գործը» (video)

Պատմաբան Գևորգ Յազեչյանը դժգոհ է Ցեղասպանության տարելիցի առթիվ իրականացվող միջոցառումներից. գեղարվեստական կողմն է շատ, իսկ քաղաքական գրեթե չկա։ Նրան չի գոհացնում նաև 100-ամյակ անվանումը. «Կարծես դրական երևույթ է, կոչում են 100-ամյակ»։ Պատմաբանի կարծիքով՝ Ցեղասպանության տարելիցի միջոցառումները համակարգող հանձնաժողովը մոռացել է իր գործը։ Արտերկրի հայկական համայնքներում տեղի ունեցող քայլերն էլ համակարգող չկա։ Ասում է՝ վերջերս Լիբանանում Հայոց եղեռնին նվիրված գիրք է լույս տեսել, բայց մի մարմին չկա, որ այն տարածի։ Պարոն Յազեչյանը դրական ոչինչ չի տեսնում նաև Ցեղասպանության հռչակագրում, սկսած անվանումից. «Այն համահայկական են կոչել, բայց դա համահայկական չէ։ Ես օրինակ չեմ կիսում այնտեղ առկա մտքերը և կարծում եմ՝ շատերը»։