Open news feed Close news feed
A A
Video

«Հայաստանը պետք է հստակեցնի իր դիրքորոշումը». Լեհաստանի դեսպան (video)

«Անկախ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության փաստից, այդուհանդերձ Հայաստանը շարունակում է ԵՄ երկրների, ի դեմս Լեհաստանի համար մնալ կարևոր գործընկեր»,-շեշտում է Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Եժի Նովակովսկին։ Դեսպանը նաև հույս է հայտնում, որ սույն թվականի մայիսի 21-22-ին Ռիգայում կայանալիք Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթնաժողովին Հայաստանը կհստակեցնի իր դիրքորոշումը և ԵՄ երկրների հետ իր հետագա համագործակցության սահմանները՝ Ասոցացման պայմանագրի հետ կապված։ «Մենք պարզապես պետք է ուշի ուշով հետևենք բանակցությունների գործընթացին, և, իհարկե, պետք է ըմբռնումով մոտենանք այն հանգամանքին, որ Հայաստանը կմիանա պայմանագրի միայն քաղաքական մասին՝ բաց թողնելով տնտեսական մասը, քանի որ դրանք անհամատեղելի են։ Անհամատեղելի են այն առումով, որ Հայաստանը գտնվելով տնտեսական այլ գոտում՝ չի կարող ստորագրել պայմանագրի այն մասը, որը վերաբերում է ազատ և համապարփակ առևտրի գոտուն»,-ասաց դեսպանը։