A
A
Տիգրան Սարգսյանը գիտեր՝ ինչպես լուծել օդաչուների հարցը. սպասել, մինչեւ կմեռնեն (video)
Support A1+!Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին հաշմանդամություն ունեցող օդաչուները չեն կարողանում չհիշել։ «Դե ասել ա՝ ինչի՞ եք նայում իրանց գործերը, հերթով կմեռնեն՝ կփակվի գործը»,-հիշում է նախկին օդաչու Անդրանիկ Հովհաննիսյանը։ Գործող վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստացել էր մինչեւ այս ամսվա սկիզբը լուծել օդաչուների խնդիրը։ 2006թ. նրանք չեն ստանում իրենց հասանելիք թոշակը։ «Ես համարում եմ, որ դա գումար չէ իրենց համար։ Ես հասկանում եմ, որ մեծ գումար է հավաքվում, բայց թող չքաշեին, թող 9-ը տարի չձգձգեին, տային ժամանակին։ Պարտքը այդպես է կուտակվում, եթե պարտք ես ու չես տալիս, պարտքը հա կուտակվելու է»,- ասում է Միխայիլ Անդրեասյանը։