A
A
Անվճար բուժօգնություն է ստացել 270 քաղաքացի (video)
Support A1+!Սրտի անհետաձգելի վիրահատությունների ծրագիրը մեկնարկել է այս տարվա հունվարից: Երկու ամսվա ընթացքում անվճար բուժօգնություն է ստացել արդեն 270 քաղաքացի՝ 210 տղամարդ եւ 60 կին: Ծրագրի համար բյուջեից հատկացվել է 500 մլն դրամ: «Այս ծրագիրը կյանքը փրկող ծրագիր է: Առաջին հերթին մասնակցել են սրտամկանի սուր ինֆարկտի ախտորոշում ունեցող քաղաքացիները»,- հայտնեց ՀՀ ԱՆ աշխատակազմի բժշկական օգնության քաղաքականության բաժնի պետ Ծաղիկ Վարդանյանը։ Տիկին Վարդանյանը տեղեկացրեց, որ ծրագիրը իրականացվում է 6 ԲԿ-ներում, որոնցից 2-ը մարզերում ու հավելեց՝ այս ամիս ամենայն հավանականությամբ այդ ցուցակը կմեծան