Նոր հարկատեսակ` հյուրանոցային հարկ (video)
Support A1+!Տեղական հարկերը՝ բարեփոխված տարբերակով. պետությունը քայլեր է ձեռնարկում այս համակարգում փոփոխություններ մտցնելու ուղղությամբ։ Այս գործում իր ֆինանսական աջակցությունն է ցուցաբերում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը։ Նպատակն է բարձրացնել հարկային օրինապահությունը՝ միաժամանակ նվազեցնելով հարկային բեռն անհատների և բիզնեսների համար։ «Գույքահարկը մեծ պոտենցիալ ունի և պետք է քննարկել, թե ինչպես կարելի է ունենալ գործող, իրատեսական գույքահարկի համակարգ»,-հարկային բարեփոխումներին ուղղված քննարկմանը նշել է ԱՄՆ ՄԶԳ ներկայացուցիչ Նարեն Չանմուգամը։ Նա լավատեղյակ է մեր երկրի հարկային համակարգում առկա բացթողումներին. «Մի քանի խոշոր ձեռնարկություններ այս պահին շատ ավելի քիչ են վճարում հարկեր, քան անհրաժեշտ է։ Պետք է այնպես լինի, որ բոլորը վճարեն իրենց արդար բաժինը։ Գույքահարկ այս պահին ոչ բոլորն են վճարում, բայց դա հաշվարկելը շատ հեշտ է։ Եթե եկամտահարկը կարող են թաքցնել, գույքը թաքցնել հնարավոր չէ»,-շեշտել է պարոն Չանմուգամը։ Առաջիկայում ուսումնասիրելու են, թե ով ինչ գույք ունի, որպեսզի տվյալ անձինք համապատասխանաբար հարկվեն։