Open news feed Close news feed
A A
Video

Գլխավոր դատախազը՝ վերջին օրերին քրեական աղմկահարույց դեպքերի մասին (video)

Գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը լուրեր, որպես կանոն, չի մեկնաբանում։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողները Գեւորգ Կոստանյանից հետաքրքրվեցին, թե ինչպես է մեկնաբանում մամուլում շրջանառվող այն լուրերը, թե ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը եւ Հատուկ Քննչական ծառայության ղեկավար Անդրանիկ Շահինյանը միավորվել են իր դեմ՝ ցանկանալով պաշտոնանկ անել։ «Եթե որեւէ պաշտոնատար անձ ուզում է ավելի բարձր պաշտոն զբաղեցնել եւ նման ձգտումներ ունի, ապա դա շատ ողջունելի է եւ օրինաչափ, որովհետեւ, ես վստահ եմ, որ նման ձգտման պարագայում տվյալ պաշտոնատար անձը անպայման աշխատելու է իր անձնական մասնագիտական որակների կատարելագործմանն ուղղված, հուսով եմ՝ դրական իմաստով, եւ դրա համար որեւէ մեկը կարող է ձգտել, առավել եւս՝ բարձրաստիճան պաշտոնատար անձը կարող է ձգտել»,-ասաց նա: