Open news feed Close news feed
A A
Video

«Մենք ընդդիմություն ենք եղել երկրի ներսում». Էդ. Շարմազանով (video)

ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Կարապետյանը Հանրապետական է հեռավոր 1997 թվականից, երբ այդ կուսակցությունը իշխանական «Հանրապետություն» դաշինքի անդամ էր. «Ես ինքս եմ ստեղծել Սյունիքի մարզում, մարզկենտրոնում այդ կուսակցությունը»։ Այս մարդն իրեն միշտ հիշում է ընդդիմության դեմ պայքարում։ Չի էլ զարմանում, որ 1990 թվականից ստեղծված Հանրապետականը Հայաստանի անկախ պատմության մեջ երբեւէ ընդդիմություն չի եղել. «Հանրապետականը ինչպե՞ս կարող է ընդդիմություն եղած լինել, երբ որ միշտ իշխանության է եղել»։ Նույնիսկ ՀՀԿ եւ Ազգային Ժողովի պաշտոնական կայքէջերում է բացակայում Էդվարդ Շարմազանովի ՀՀԿ-ին անդամակցելու տարեթիվը։ Բայց այս մարդը հիշում է, որ ՀՀԿ-ն ընդդիմություն եղել է. «Մենք ընդդիմություն ենք եղել երկրի ներսում»։