A
A
«Անլռելի զանգակատունը» պոեմի հեղինակին չիմացողն ուզում է քաղծառայող դառնալ (video)
Support A1+!Հայաստանի քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը նշում է, որ քաղաքացիական ծառայող-քաղաքացի հարաբերությունների, շփման ընթացքում միշտ չէ, որ այդ ծառայողի մասնագիտական որակները կամ վարքագիծը համապատասխանում է նրա զբաղեցրած պաշտոնին։ «Ըստ այդմ էլ մեր նպատակն է միասնական ուժերով բարելավել այս ոլորտը։ Այդ իսկ պատճառով էլ մենք որոշակի փոփոխություններ ենք կատարել քաղաքացիական ծառայության մասին օրենքում»,-ասաց Մանվել Բադալյանը։ Վերջինիս տեղեկացմամբ՝ այս տարի քաղաքացիական ծառայության համար անցկացվող քննության դիմորդներից քննությունը հաջողությամբ հաղթահարել է դիմորդների միայն 20 տոկոսը, մինչդեռ դիմել էին մոտ 360 հոգի։