Open news feed Close news feed
A A
Video

2019թ ՏՏ համաշխարհային համաժողովը` Երևանում (video)

2019 թվականին Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը տեղի կունենա Երեւանում։ Այսօր Էկոնոմիկայի նախարարությունում Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն ու Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ծառայությունների Համաշխարհային ալյանսի քարտուղար Ջիմ Պոյզանթը ստորագրեցին համաձայնագիրը։ «Ամենակարեւոր չափանիշը այն է, թե երկիրը որքանով է տրամադրված ու պատրաստ այս ոլորտը զարգացնելու եւ ներդրումներ կատարելու։ Բացի այն, որ Հայաստանը լավ փաթեթ էր ներկայացրել, մենք նաեւ տեսանք այդ լրջությունն ու պատրաստակամությունը հենց Հայաստանում»,- նշեց Ջիմ Պոյզանթը՝ պատասխանելով հարցին, թե ինչու է ընտրվել հենց Հայաստանը։