A
A
«Այսօր կոռուպցիայի դեմ լուրջ պայքար չկա» (video)
Support A1+!Կառավարության կողմից Հակակոռուպցիոն խորհուրդ ստեղծելու որոշմանը «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կազմակերպության ղեկավարը հոռետեսությամբ է վերաբերվում։ «Որքանո՞վ այդ խորհուրդն ի վիճակի կլինի կանխել կոռուպցիան։ Ընդհանրապես՝ երկու ճանապարհ կա՝ նվազեցնելու կոռուպցիան. իշխանափոխություն և քաղաքական կամքի դրսևորում»,-շեշտել է Վարուժան Հոկտանյանը։ Եթե նույնիսկ ընդդիմադիր պատգամավորներ ներգրավվեն խորհրդում, այդ հույսեր չի ներշնչում։ «Այս մարմինը խորհրդակցական է լինելու, իսկ եթե հաշվի առնենք, որ վարչապետն է լինելու դրա ղեկավարը, այսինքն, նա միայն խորհուրդներ է լսելու և փորձելու կիրառել»,-ասել է նա։