A
A
Ոչ մեկը բանի տեղ չի դնում ժողովրդին.ակցիայի մասնակից (video)
Support A1+!«Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները կրկին Բաղրամյան 26-ում են. նրանք պահանջում են, որպեսզի Սերժ Սարգսյանը նրանց հստակ ժամանակացույց ասի, թե որքան ժամանակում կմարեն իրենց 18-24 ամիսների աշխատավարձը։ Հիշեցնենք, որ մինչեւ նախագահական գալը, «Նաիրիտ»-ի նախկին աշխատակիցները նույն հարցով դիմել էին կառավարություն։ Չնայած կառավարությունը խոստացել էր պատասխանել նախորդ ուրբաթ, բայց այդպես էլ ոչ մի պատասխան չստացան։ Ի դեպ, նրանք նախորդ ուրբաթ հանձնել են նամակ Սերժ Սարգսյանին ու այսօր ակնկալում են գոնե այդ նամակի պատասխանն ստանալ։