Open news feed Close news feed
A A
Video

«Գողական սխոդկայի ժանրի հանդիպում էր» (video)

ԱԺ ամբիոնից այսօր խոսելով ՀԱԿ ներկայացրած Կառավարման ճգնաժամի վերաբերյալ նախագծից՝ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նշեց՝ ընդդիմությունը հիվանդ չէ. «Եթե հիվանդ ենք, ապա բոլորս ենք հիվանդ, դասեր մի տվեք: Եթե ցինիզմը հասնում է նրան, որ ընդդիմության պատճառով է արտագաղթը, ապա դուք ինչո՞վ եք զբաղված»: Դիմելով ՀՀԿ պատգամավորներին, որոնք նաեւ տեղից ռեպլիկներ էին անում, պարոն Հակոբյանը խոսեց նաեւ Սերժ Սարգսյանի վերջին ելույթից ու դրա հետեւանքներից ԲՀԿ-ի նկատմամբ. «Ձեր պահվածքով դուք կործանում եք եւ Սերժ Սարգսյանին, եւ ձեզ՝ ասելով, թե այս ինչ լավ է կառավարում, դուք խնձորներ եք դնում նրա թեւերի տակ: Ինչ վերաբերում է ԲՀԿ նկատմամբ տեղի ունեցած ճնշումներին, մինչ օրս խուզարկություն էր իրականացվում անդամներից մեկի հյուրանոցում ու որպես բարդելի մարմնավաճառներ՝ ոստիկանության բաժանմունքներ բերման ենթարկում: Հիմա հանկարծ պարզվեց, որ նրանք ոչ թե մարմնավաճառներ էին, այլ ձյունանուշիկներ, որ գնացել էին նվերներ բաժանելու»: