A
A
ՀԱԿ-ի երազանքը պետականության նավակի ճոճումն է. Հ. Բաբուխանյան (video)
Support A1+!Տնային տնտեսուհու, միջին մակարդակից ցածր մտքեր: Նման կերպ ՀԱԿ ներկայացրած «Կառավարման ճգնաժամի» վերաբերյալ արտահայտվեց ՀՀԿ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը: Նա վիրավորական խոսքեր ուղղեց նախագծի հեղինակներին. «Ամնեզիայի խնդիր կա այստեղ` մարդիկ չեն հիշում, թե ովքեր են խոսում ընտրությունների օրինական անցկացումից, դարձել են ընտրակեղծիքների հայրերը: Անմեղ հրեշտակների նման հիմա եկել, խոսում եք, մենք էլ կարծես թե դեռ նոր ենք եկել ՀՀ ու ոչնչից տեղյակ չենք»: Ըստ նրա` ՀԱԿ-ի երազանքը պետականության նավակի ճոճումն է, մայդանական տարբերակը. «Եթե մարտի մեկից առաջ ուզում եք նորից ճոճել այդ նավակը, ապա ուզում եմ հիշեցնել, որ այդ զոհերը ձեր խղճի վրա են: Կգա օրը, որի համար էլ դուք պատասխան կտաք»: