Open news feed Close news feed
A A
Video

«Բա մեր պառլամենտը թատրոն չի՞» (video)

«Ինձ հաճախ ասում են՝ ինչ կլինի, եթե թատրոնը մեռնի։ Ես պատասխանում եմ մեռնումա մեռնի, ինչի քիչ թատրոն կա՞ մեր կյանքում»,- ասում է ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը՝ հավելելով. «Հարսանիքը թատրոն է, կնունքը թատրոն է, թաղումը թատրոն է, մեր պառլամենտն էլ թատրոն չի՞»։ Այն, ինչ կատարվում է այսօր Հայաստանի քաղաքական դաշտում, պարոն Ծատուրյանը որակում է որպես թեթեւ կոմեդիա։ Աշխատում է հումորով նայել դրան. «Եթե լրջանամ, կդառնա տրագիկոմեդիա»։ ՀՀԿ- ԲՀԿ կռիվներն ու հետո հաշտեցումը ռեժիսորը նմանեցնում է մանկապարտեզային իրավիճակի. «Եթե տանը երեխա կա, շատ հեշտ է հասկանալ այս ամենը։ Կռվում են, բարիշում են, ոչ մի լուրջ բան չկա։