«Սերժ Սարգսյանին պետք է պաշտոնանկ անել» (video)
Support A1+!«Ես փախչող չեմ, բացառապես, ձեզ հետ եմ փախչելու» ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում, որտեղ այսօր քննարկվում էր ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի նախագիծը՝ Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին, հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը նրան հարց ուղղեց, թե ինչ տեղեկությունների հիման վրա է նշված հայ-թուրքական արձանագրությունների մասին կետը: Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո, երբ այն ըստ էության նորամուծություն մտցրեց «չճշտված տեղեկություններ» եզրույթով, ապա դա հնարավորություններ է տալիս բոլորին հանդես գալու նման ձեւակերպումներով, թեեւ իր նախագծում նշված բոլոր կետերը հնարավորություն են իրեն տալիս ներկայանալու ցանկացած ատյան. «Օրինակ՝ չստուգված տեղեկություններով կարող ենք խոսել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ու վարչապետ Հովիկ Աբրահամյանի չմուծված հարկերի ու կոռուպցիայի մասին»: