A
A
««Երեւան Մոլ»-ում արտառոց դեպք չի գրանցվել» (video)
Support A1+!«Երեւան մոլ» առեւտրի կենտրոնի մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժինը հաղորդագրություն է տարածել. «Մեկնաբանելով այսօր մամուլում շրջանառվող տեղեկատվությունն այն մասին, որ «Երևան Մոլում» իրավիճակը դարձել է անկառավարելի, պաշտոնապես հայտարարում ենք, որ «Երևան Մոլում» գործող Electronics Planet տեխնիկայի խանութը կազմակերպել էր ակցիա, ըստ որի խանութ այցելած 100 հաճախորդներին հեռուստացույցներ և մի քանի այլ տեսակի կենցաղային տեխնիկա վաճառվելու է 1000 ՀՀ դրամով։ Այդ առիթով մոլը իրապես մարդաշատ էր, սակայն ոչ մի արտառոց դեպք չի գրանցվել: