A
A
«Հռչակագիրը փաստաթուղթ է, որը չի ներկայացնում ՀՀ պաշտոնական դիրքորոշումը» (video)
Support A1+!«Ցեղասպանության 100-րդ տարելիցի հռչակագրում չկան ծայրահեղական մտքեր, միջազգային իրավունքի տեսանկյունից խնդրահարույց հարցեր»,-նման կարծիք է հայտնել ԵՊՀ Եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի վարիչ Վիգեն Քոչարյանը։ Սակայն այս փաստաթղթով մեր երկիրը չի կարող Թուրքիայի առջև պահանջատիրության հարց դնել, քանի որ այն ձևակերպված է միայն որպես ամբողջ հայ ժողովրդի մոտեցումներն ամրագրող փաստաթուղթ։ «Սա փաստաթուղթ է, որը չի ներկայացնում ՀՀ պաշտոնական դիրքորոշումը, և մենք պետք է հասկանանք, որ բնականաբար, կա տարբերություն ժողովրդի և պետության պաշտոնական դիրքորոշման միջև»,-շեշտել է պարոն Քոչարյանը։