Open news feed Close news feed
A A
Video

Պաշտոնյաներին լեզվական սխալների դեպքում դեռ չեն տուգանել (video)

Արդեն տասներորդ տարին է՝ փետրվարի 21-ին մեր երկիրը նշում է Մայրենիի օրը։ ԿԳՆ Լեզվի պետական տեսչության պետի տեղակալ Մարինե Հովյանը վստահեցնում է, որ անընդհատ աշխատում են, որպեսզի բնակչությունը մայրենին մաքուր պահի։ «Հենց տնից՝ ծնողների միջոցով երեխան պետք է տիրապետի մաքուր լեզվին, որպեսզի հետո դպրոց գնա արդեն պատրաստված»,-շեշտել է նա։ Տեսչությունն ուսումնասիրում և անհրաժեշտության դեպքում դատարանի միջոցով տուգանք է կիրառում բոլոր այն տնտեսվարողների նկատմամբ, ովքեր խախտում են լեզվի մասին օրենքը։ Իսկ լեզվական աղավաղումները նկատում են սկսած լրատվամիջոցներից, վերջացրած պետական պաշտոնյաներով։ Հարցին, թե պաշտոնյաների հանդեպ կիրառվո՞ւմ են արդյոք տուգանքներ, տիկին Հովյանը նշել է. «Մինչև այժմ պաշտոնյաների հանդեպ նման տուգանք չի կիրառվել»։