A
A
Հայկ Կյուրեղյանը ներկա չէր իր դատավարությանը (video)
Support A1+!Նախորդ տարվա հունիսի 12-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց օդամղիչ ատրճանակից կրակոցներ արձակած Հայկ Կյուրեղյանի իրավունքները խախտվում են։ Այսօր դատարանում հայտարարեց փաստաբան Անժելա Հոբոսյանը. «Անձը ունի արագացված դատաքննություն միջնորդելու իրավունք, դուք իրեն այդ իրավունքից էլ եք զրկում։ Մարդը այստեղ չէ եւ բացառապես իր իրավունքն է»։ Դատարանը Հայկ Կյուրեղյանին 10 ժամով հեռացրել էր դատական նիստերի դահլիճից՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու համար։ Սակայն դա չխանգարեց դատավորին անցնել դատաքննության։ Դատախազ Հայկ Սարգսյանը ընթերցեց մեղադրական եզրակացությունը, նա մեղադրվում է խուլիգանության եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։